Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2981-Ա 18.09.2020թ.

 

«ԴՈՐՈԺՆԻԿ» ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻ ՏՈՒՖԵՐԻ ԵՎ
ԲԱԶԱԼՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ 3-ՐԴ ՏԵՂԱՄԱՍԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ
ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ
ՁԵՎԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «Դորոժնիկ» ՍՊԸ-ի տնօրեն Ա.Հովհաննիսյանի դիմումը՝ Սպանդարյանի տուֆերի և բազալտի հանքավայրի 3-րդ տեղամասի զբաղեցրած հողամասի հողօգտագործման իրավունքը ձևակերպելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 13.11.2017թ. տրված օգտակար հանածոների արդյունահանման հ.ՇԱԹ-29/570 թույլտվությունը և լեռնահատկացման հ. ԼՎ-570 ակտը:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերի պահանջներին, ընդգրկված է նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:
ՀՀ կառավարության 2009թ. դեկտեմբերի 24-ի հ.1517-Ն որոշմամբ՝ հողամասը փոխանցվել է Երևան համայնքին՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նպատակային նշանակություններով:
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով և 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի <<ը>> ենթակետը, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշումը, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշումը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 07.08.2020թ. հ.18-06/953 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Սպանդարյանի տուֆերի և բազալտի հանքավայրի 3-րդ տեղամասի զբաղեցրած համայնքային սեփականություն հանդիսացող հողամասի մակերեսը կազմում է 46749.46քմ:
2. Հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
3. Սպանդարյանի տուֆերի և բազալտի հանքավայրի 3-րդ տեղամասի զբաղեցրած 46749.46քմ մակերեսով հողամասին տրամադրել «Հաղթանակ թաղամաս, 1-ին փողոց, հ.100/3» հասցեն:
4. Սպանդարյանի տուֆերի և բազալտի հանքավայրի 3-րդ տեղամասի զբաղեցրած 46749.46քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, մինչև 2025 թվականի հոկտեմբերի 1-ը ժամկետով տրամադրել «Դորոժնիկ» ՍՊԸ-ին՝ տարեկան վարձավճարը սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի յոթ տոկոսի չափով։
5. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել ՀՀ կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
6. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թ.Թադևոսյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր՝ պայմանագրում ներառելով նաև ընդերքօգտագործման Պ-570 պայմանագրով նախատեսված պարտավորությունները:
7. Ընդունել ի գիտություն, որ անհրաժեշտ է հողամասի վարձակալության պայմանագրում ներառել կետ՝ ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասը հողօգտագործողի կողմից վերականգնելու և բարեկարգելու /ռեկուլտիվացիա/, ինչպես նաև դրանք պիտանի դարձնելու տնտեսության մեջ օգտագործման համար կամ անվտանգ վիճակի բերելու վերաբերյալ:
8. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 6-րդ կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
9. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
10. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
11. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Ներսեսյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                      Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ