Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2982-Ա 18.09.2020թ.


«ԵՐԵՎԱՆՅԱՆ ԲԱԶԱԼՏ» ՍՊԸ-ԻՆ ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք են հանդիսացել «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ի լիազորված անձ Էդգար Սարիբեկյանի դիմումը՝ Սպանդարյան արդյունաբերական հանգույց հասցեում գտնվող հանքավայրի զբաղեցրած հողամասի սահմանները ճշտելու և վարձակալության պայմանագիր կնքելու վերաբերյալ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 14.01.2015թ. տրված օգտակար հանածոների արդյունահանման ՇԱԹ-29/087 թույլտվությունը և հ.ԼՎ-087 լեռնահատկացման ակտը:
Քննարկվող հողամասի մակերեսը կազմում է 30.08հա, որից Երևանի քաղաքապետի 2002 թվականի սեպտեմբերի 24-ի հ.1642-Ա որոշման համաձայն՝ 32175.0քմ մակերեսով հողա-մասի համար ընկերության հետ կնքվել է հ.104/ԳԱ վարձակալության պայմանագիրը, որից ծագող իրավունքը ստացել է պետական գրանցում /անշարժ գույքի սեփականության /օգտա-գործման/ իրավունքի գրանցման 18.02.2003թ. հ.0083656 վկայական/, համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում /հողամասն ամբող-ջությամբ բարձրավոլտ էլեկտրահաղորդալարերի անվտանգության գոտու սահմաններում է/ և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 207-րդ և 612-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշմամբ հաստատված ծրագրի 36-րդ կետի 1-ին մասի թ/ և ժ/ ենթակետերի դրույթներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի 2387-Ն որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 22.07.2020թ. հ.18-06/1-Ս-4058 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող և «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ին տրամադրված հողամասի մակերեսը կազմում է 43841.33քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:
2. Լիազորել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թ.Թադևոսյանին, Երևանի քաղաքապետի անունից, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, «Երևանյան բազալտ» ՍՊԸ-ի հետ կնքել համաձայնագիր՝ Սպանդարյան արդյունաբերական հանգույց հասցեում գտնվող հանքավայրի զբաղեցրած 32175քմ մակերեսով հողամասի համար 30.01.2003թ. կնքված վարձակալության հ.104/ԳԱ պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին՝ ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխությունները.
1) պայմանագրի 1-ին կետում նշված «32175.0քմ» բառերը փոխարինել «43841.33քմ» բառերով.
2) պայմանագրի 8-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«8. 43841.33քմ մակերեսով հողամասի տարեկան վարձավճարը կազմում է 9.022.546 /ինը միլիոն քսաներկու հազար հինգ հարյուր քառասունվեց/ ՀՀ դրամ (43841.33քմ x 2940 ՀՀ դրամ x 7%)։ Պայմանագրի կնքման պահին հողամասի կադաստրային արժեքը 1 քմ-ի համար կազմում է 2940 ՀՀ դրամ:».
3)պայմանագրում անհրաժեշտ է ներառել կետ՝ ընդերքօգտագործման պայմանագրի 3.4.14 կետը.
«Նախագծի և օգտակար հանածոի արդյունահանման պայմանագրի համաձայն վերականգնել և բարելավել ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասերը /ռեկուլտիվացիա/, ինչպես նաև դրանք պիտանի դարձնել տնտեսության մեջ օգտագործման համար կամ բերել անվտանգ վիճակի:»:
3.Սպանդարյան արդյունաբերական հանգույց հասցեում գտնվող հանքավայրի զբաղեցրած՝ 43841.33քմ հողամասին տրամադրել «Սիլիկյան թաղամաս, 12-րդ փողոց, հ.90/20» հասցեն:
4. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել կադաստրի կոմիտեի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարին:
5. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
7.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ