Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2985-Ա 18.09.2020թ.


ՍՊԱՆԴԱՐՅԱՆԻ ԲԱԶԱԼՏԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԻ ԶԲԱՂԵՑՐԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել <<Մեգերյան>> ՍՊԸ-ի լիազորված անձ Պետրոս Պետրոսյանի դիմումը՝ Սպանդարյանի բազալտի հանքավայրի զբաղեցրած հողամասի վարձակալության պայմանագիր կնքելու մասին:
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության կողմից 09.10.2013թ. տրված օգտակար հանածոների արդյունահանման հ.ՇԱԹՎ-29/362ա թույլտվությունը, լեռնահատկացման հ. ԼՎ-362ա ակտը:
Քննարկվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 11.86հա, ինչն ընդգրկված է հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և գտնվում է տարածագնահատման համաձայնեցված սխեմայի 8-րդ գոտում:
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 13-րդ հոդվածի 6-րդ մասով և 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի հ.286 որոշմամբ հաստատված կարգի 44-րդ կետի <<ը>> ենթակետը, Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի հ.178-Ն որոշումները, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 08.06.2018թ. հ.18-06/1-Պ-1013 և 28.08.2020թ. հ.18-06/1049 եզրակացությունները.
1. Սպանդարյանի բազալտի հանքավայրի զբաղեցրած 101477.63քմ մակերեսով հողամասը վարձակալության իրավունքով, 5 տարի ժամկետով տրամադրել «Մեգերյան» ՍՊԸ-ին՝ տարեկան վարձավճարը սահմանելով տվյալ հողամասի կադաստրային արժեքի յոթ տոկոսի չափով։
2. Լիազորել Երևանի Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար Թ.Թադևոսյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, հողօգտագործողի հետ կնքել հողամասի վարձակալության պայմանագիր:
3. Ընդունել ի գիտություն, որ անհրաժեշտ է հողամասի վարձակալության պայմանագրում ներառել կետ ընդերքօգտագործման հետևանքով խախտված հողամասը հողօգտագործողի կողմից վերականգնելու և բարեկարգելու /ռեկուլտիվացիա/, ինչպես նաև դրանք պիտանի դարձնելու տնտեսության մեջ օգտագործման համար և անվտանգ վիճակի բերելու վերաբերյալ:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 2-րդ կետում նշված պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ ՀՀ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա:
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Ներսեսյանի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                             Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ