Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

2986-Ա 18.09.2020թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 12-Ի Հ. 61-Ա ՈՐՈՇՄԱՆ
ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով. 1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունվարի 12-ի «Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում երեխաների ընդունելության կազմակերպման, հաշվառման և վճարների մասին» հ.61-Ա որոշման 1-ին կետի 5-րդ ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«5) դպրոցներում յուրաքանչյուր ուսումնական տարվա ընդունելությունը կազմակերպվում է մինչև սեպտեմբերի 5-ը, բացառությամբ 2020-2021 ուսումնական տարվա ընդունելությանը, որը կազմակերպվում է մինչև 2020 թվականի սեպտեմբերի 20-ը»:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ