Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.08.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

2995-Ա 20.08.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30-Ի Հ.2911-Ա 

ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 57-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքի 10-րդ հոդվածի     2-րդ մասի 2-րդ պարբերությամբ, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով և հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի 31.07.2019թ. հ.14/68107Հ զեկուցագիրը.

1.Երևանի քաղաքապետի 2012 թվականի մարտի 30-ի «Երևան քաղաքի ներքաղաքային կանոնավոր ուղևորափոխադրումների երթուղային ցանցը հաստատելու մասին» հ.2911-Ա որոշման N 1 հավելվածում ընդգրկված ավտոբուսային հ.46 երթուղին շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

46

ՀՅՈՒՍԻՍԱՅԻՆ ԱՎՏՈԿԱՅԱՐԱՆ -ՌԱԴԻՈԿԱՅՄ - ԷՐԵԲՈՒՆՈՒ ԶԱՆԳՎԱԾ

Հյուսիսային ավտոկայարան (ս.կ.) -  Թբիլիսյան խճ. -  Ռադիոկայմ - Քանաքեռցու փ. - Ազատության պ. - Սարալանջի փ, - Աբովյան պուր. - Աբովյան - Մոսկովյան - Խանջյան փ-ներ - Տ.Մեծի - Արցախի պ-ներ - Էրեբունու - Այվազովսկու - Տիտոգրադյան - Խաղաղ Դոնի փ-ներ - Էրեբունու զ/ծ (վ.կ.):

Հետադարձըª նույն  ուղեգծով:

40.6

120

20.3

17

21

7/8

17/11/5

15/10/4

Շարժա-կազմի քանակի փոփոխություն

 

 

2.Հանձնարարել Երևան քաղաքի ներքաղաքային ավտոբուսային կանոնավոր փոխադրումների մրցույթների կազմակերպման և անցկացման մրցութային հանձնաժողովի նախագահին՝ սահմանված կարգով կազմակերպել Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.46 երթուղու համալրման աշխատանքները։

3. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետին՝ Երևանի ներհամայնքային ավտոբուսային հ.46 երթուղու համար կնքված ավտո­բուսային կանոնավոր փոխադրումների իրականացման պայմանագրում կատարել համապա­տասխան փոփոխություն։

4. Հանձնարարել «Երևանտրանս» ՓԲԸ-ի տնօրենին՝ Երևանի ներհամայնքային ավ­տոբու­սային հ.46 երթուղու համար կնքված երթուղու սպասարկման ծառայու­թյուն­ների մատուցման պայմա­նագրում կատարել համապատասխան փոփոխություն։

5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատ­վու­թյունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետի վրա:

6. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հրաչյա Սարգսյանը:

 

 

 

 

      ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                          Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ