Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

08.01.2019

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ

3-Ա  08.01.2019թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 3-Ի N 1617-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով.
1.Երևանի քաղաքապետի 2011 թվականի մայիսի 3-ի «Լիազորություններ վերապահելու և Երևանի քաղաքապետի 2010 թվականի հունիսի 15-ի հ. 2406-Ա որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1617-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)1-ին կետում «Երևանի քաղաքապետի խորհրդական Գագիկ Բաղդասարյանին» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Արմինե Վարդանյանին» բառերով.
2)4-րդ կետում «Երևանի քաղաքապետի խորհրդական Գ. Բաղդասարյանի» բառերը փոխարինել «Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետ Ա. Վարդանյանի» բառերով:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ