Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

22.09.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3000-Ա 22.09.2020թ.

 

 ԳՈՎԱԶԴԸ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԲՆՈՒՅԹԻ 

ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Գովազդի մասին» օրենքի 13-րդ հոդվածով, Երևանի քաղաքապետի 2017 թվականի հունվարի 16-ի հ.49-Ա որոշմամբ, Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 19-ի հ. 444-Ա և 2019 թվականի փետրվարի 27-ի հ. 152-Ա կարգադրություններով, հաշվի առնելով սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող համայնքային հանձնաժողովի 2020 թվականի սեպտեմբերի 15-ի նիստի արձանագրությունը.
1. Սույն որոշման h.1 հավելվածում ներկայացված գովազդները ճանաչել սոցիալական բնույթի, իսկ h.2 հավելվածում ներկայացված գովազդները` չճանաչել սոցիալական բնույթի գովազդներ:
2. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ