Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3035-Ա  10.09.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018Թ. ՀՈՒԼԻՍԻ 16-Ի Հ.2536-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ  ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 06.09.2018թ. հ.18-06/Օ-329 գրությունով տրված եզրակացությունը, ինչպես նաև «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ 04.09.2018թ հ.20/2  N Ե-572 գրությունը.
1.Երևանի քաղաքապետի 2018թ. հուլիսի 16-ի  «Ինքնակամ կառույցի օրինականացման մասին» հ.2536-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/  մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)Որոշման նախաբանում և 1-ին կետում «Շրջանցիկ թունել, հ.41/6» բառերը փոխարինել «Շրջանցիկ թունել, հ.41/8» բառերով։
2)Որոշման 1-ին կետում «731.96քմ» բառերը փոխարինել «521.27քմ» բառերով։
3)Ուժը կորցրած համարել 16.07.2018թ. հ.2536-Ա որոշման հիման վրա տրված հ.1154-2018 գլխավոր հատակագիծը։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում։


                  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                                    
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                           Կ.ԱՐԵՅԱՆ