Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3037-Ա  10.09.2018թ.

ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Կորյունի փողոց հ.8 շենք հ.5 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 23.07.2018թ. տրված հ.04/16700 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Կարմեն Սահակյանի կողմից 03.09.2018թ. և 28.08.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ. 901318 և հ.901137/.
1. Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 04.09.2018թ. և 29.08.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 191200 (մեկ հարյուր իննսունմեկ հազար երկու հարյուր) դրամ և 940680 (ինը հարյուր քառասուն հազար վեց հարյուր ութսուն) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Կարմեն Սահակյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                              
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                             Կ.ԱՐԵՅԱՆ