Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3041-Ա  10.09.2018թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով, որ ինքնակամ կառույցը կառուցված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև ելնելով այն հանգամանքից, որ ինքնակամ կառույցը համապատասխանում է հաստատված պետական կամ համայնքային նշանակության քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրերի պայմաններին, ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ, քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 2-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 16.08.2018թ. տրված հ.18-06/Ի-308,  h.18-06/O-222 մասնագիտական եզրակացությունները.
1.Դրոյի փողոց, 4-րդ նրբանցք, հ.8 հասցեում սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 16.01.2017թ. հ.16012017-01-0025 վկայական) քաղաքացիներ Վալերիկ Աբրահամի Տոնոյանին (անձնագիր AK0318851, տրված 007կողմից 17.06.2009թ, ծնված 21.08.1957թ., հաշվառման հասցե` ք.Երևան, Նորաշխարհյան փողոց, հ.39), Ալեքսանդր Աբրահամի Տոնոյանին (անձնագիր AN0710416, տրված 007կողմից 12.11.2013թ, ծնված 29.08.1967թ., հաշվառման հասցե` ք.Երևան, Նորաշխարհյան փողոց, հ.39/6) պատկանող հողամասում ինքնակամ կառուցված 6.33քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի), ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ և ինքնակամ բացված պատուհանները 8/ութ/ հատ ճանաչել օրինական։
2.Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի  N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված   39858 (երեսունինը հազար ութ հարյուր հիսունութ) Հայաստանի Հանրապետության  դրամ օրինականացման վճարը.
2)իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3)սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում 2-րդ կետի 1)-ին ենթակետով օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում որոշումը համարվում է  ուժը կորցրած։
3.Երևան քաղաքի սեփականություն հանդիսացող, Երևանի Դրոյի փողոց, 4-րդ նրբանցք, հ.8/1 հասցեում գտնվող 97.76քմ ընդհանուր մակերեսով հողամասում կառուցված՝  բնակելի տուն, գործառական նշանակությամբ ինքնակամ կառույցը, համարել Երևան քաղաքի սեփականությունը և այն ճանաչել օրինական (կցվում է հողամասի և շինությունների հատակագծերը)։
4.Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշումով հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի դրույթները՝ հողամասի գործառական նշանակությունը  սահմանել բնակելի կառուցապատման
5.Սույն որոշման 3-րդ կետում նշված օրինականացված կառույցը և հողամասը գնման նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքի ձևով ձեռք բերելու առաջարկ կատարել  կառույցն իրականացրած անձանց՝ Վալերիկ Աբրահամի Տոնոյանին (անձնագիր AK0318851, տրված 007կողմից 17.06.2009թ, ծնված 21.08.1957թ., հաշվառման հասցե` ք.Երևան, Նորաշխարհյան փողոց, հ.39), Ալեքսանդր Աբրահամի Տոնոյանին (անձնագիր AN0710416, տրված 007կողմից 12.11.2013թ, ծնված 29.08.1967թ., հաշվառման հասցե` ք.Երևան, Նորաշխարհյան փողոց, հ.39/6)/։
6.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հրաչյա Մուրադյանին` ինքնակամ կառույցն իրականացրած անձի կողմից սույն որոշման 3-րդ կետում նշված կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օրինականացման համար սահմանված չափով և կարգով գումարների վճարումից և այդ մասին Երևան համայնքի բյուջեի համապատասխան հաշվին մուտքագրված լինելու փաստը հավաստող աշխատակազմի ֆինանսական վարչության կողմից տրամադրված գրավոր տեղեկանք-քաղվածքը  ստանալուց հետո, 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիր:
7.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                                 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                   Կ.ԱՐԵՅԱՆ