Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
                    3047-Ա  10.09.2018թ.                      

ԵՐԵՎԱՆԻ ՋՐԱՇԵՆ 1-ԻՆ ՓՈՂՈՑԻ Հ.35 ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՆԱԽԱՍ ՄԱՐՏԻՐՈՍԻ ՊՈՂՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ 1099.35ՔՄ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՄԻՋՈՑՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Անախաս Մարտիրոսի Պողոսյանի (ծնված 10.09.1933թ.) դիմումը։ Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի հ.35 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է  3399.35քմ, որից 2000.0քմ մակերեսով հողամասն Անախաս Մարտիրոսի Պողոսյանին սեփականության իրավունքով պատկանող  հողամասն է:
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 07.06.2018թ. հ.1-0374, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 17.07.2018թ. հ.-13869 գրությունները, 21.04.2017թ. ժառանգության իրավունքի վկայագրերը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 20.06.2018թ.
հ.20-Ել-532  եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի հ.35 բնակելի տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է  հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի  ցանկում, ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>>  օրենքի 2-րդ և 3-րդ հոդվածներով.
1.Վերականգնել Երևանի Ջրաշեն 1-ին փողոցի հ.35 հասցեում Անախաս Մարտիրոսի Պողոսյանի սեփականության իրավունքը  բնակելի տան զբաղեցրած  և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 2000.0քմ մակերեսով հողամասին կից 1399.35քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 1399.35քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2.Սույն որոշման 1-ին կետում նշված 300քմ մակերեսով  հողամասից ավել օգտագործվող 1099.35քմ մակերեսով հողամասը տարածագնահատման 9-րդ գոտու կադաստրային արժեքով ուղղակի վաճառքի միջոցով օտարել Անախաս Մարտիրոսի Պողոսյանին։
3.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին` Երևանի քաղաքապետի անունից Անախաս Մարտիրոսի Պողոսյանի հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր։
4.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
5.Ընդունել ի գիտություն, որ
1)ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 299-րդ հոդվածի 4-րդ կետի համաձայն՝ նոտարական վավերացման պահանջը չի տարածվում հողամասի առուվաճառքի պայմանագրի վրա, եթե դրա բոլոր պայմանները շարադրված են ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, չի պարունակում այլ պայմաններ և այդ պայմանագրում կողմերի ստորագրությունների իսկությունը ճանաչվել է գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին օրենքով սահմանված կարգով,
2)հողամասի առուվաճառքի պայմանագիրն ենթակա է նոտարական վավերացման, եթե դրա պայմանները շարադրված չեն ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշմամբ հաստատված օրինակելի պայմանագրի պայմաններին համապատասխան, իսկ դրանից ծագող իրավունքները <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> ՀՀ օրենքի 24-րդ հոդվածի համաձայն՝ պետք է պետական գրանցման ներկայացվեն ոչ ուշ, քան նշված պայմանագրի նոտարական վավերացման օրվանից սկսած 30 աշխատանքային օրվա ընթացքում։
6.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
7.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ. Մուրադյանի վրա։



ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                            
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                         Կ.ԱՐԵՅԱՆ