Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
3051-Ա  10.09.2018թ.
                                                      
«ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ ԾՆՆԴԱՏՈՒՆ»  ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ  ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1.Հաստատել «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության կառուցվածքը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
2.Սույն  որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի առողջապահության վարչության պետի և «Քանաքեռ-Զեյթուն ծննդատուն» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
3.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Վ.Նիկոյանի վրա:
4.Սույն որոշման  գործողությունները  տարածվում են  2018 թվականի  սեպտեմբերի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

   

                  
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                                   
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                            Կ.ԱՐԵՅԱՆ