Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

11.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
 
                      3053-Ա  11.09.2018թ.      

                  

ՄՈՒՇԱԿԱՆԻ 7-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.62 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Դավիթ Իսրաելյանի լ/ա Սիրուշ Թումասովայի դիմումը՝ Մուշականի 7-րդ փողոցի հ.62 հասցեում գտնվող հողամասի սահմանները վերաճշտելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ժողովրդական դեպուտատների Շորբուլաղի գյուղական խորհրդի գործադիր կոմիտեի 11.05.1990թ. հ.28/2 որոշումը։
Մուշականի 7-րդ փողոցի հ.62 հասցեի՝ 600.0քմ մակերեսով հողամասը   գտնվում է Երևան քաղաքի հողերի տարածագնահատման  8-րդ գոտում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ, 60-րդ և հողային օրենսգրքի 59-րդ հոդվածներով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 15.05.2018թ հ.18-06/1-Թ-558 եզրակացությունը.
1.Սահմանել, որ Մուշականի 7-րդ փողոցի հ.62 հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 600.0քմ:
2.Քննարկվող հողամասի սահմանները որոշվում են 600.0քմ մակերեսի համար սահմանված կարգով հաստատված հատակագծով:
3.Հայաստանի Հանրապետության կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն՝ Մուշականի 7-րդ փողոցի հ.62 հասցեում գտնվող հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
4.Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
5.Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։       
 
   


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ,                                                                      
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                 Կ.ԱՐԵՅԱՆ