Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

12.09.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ  

3061-Ա  12.09.2018թ.

ՔՈՉԻՆՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.21 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԻ ՀԱՄԱՐ ԿՆՔՎԱԾ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Արթուր Խաչատրյանի լ/ա Մարկ Աբաջյանի դիմումը՝  Քոչինյան փողոցի հ.21 հասցեում գտնվող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 27.05.2008թ. հ.2463384 վկայական), պետական սեփականություն հանդիսացող հողամասի համար կնքված կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագրի  գործողության  ժամկետը երկարացնելու  մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և   468-րդ հոդվածներով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության  վարչության  21.03.2018թ.  հ.18-06/1-Ա-1763 եզրակացությունը.
1.Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Արթուր Խաչատրյանի հետ կնքել համաձայնագիր՝ Երևանի քաղաքապետի 2008 թվականի մարտի 21-ի հ.1307-Ա որոշման հիման վրա, Քոչինյան փողոցի հ.21 հասցեում գտնվող 500.0քմ մակերեսով հողամասի համար 2008 թվականի մայիսի 20-ին կնքված պետական սեփականություն հանդիսացող հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման  մասին  հ.2893 պայմանագրի գործողության  ժամկետը  երկարացնելու մասին.
1)պայմանագրի 2-րդ կետի 2.1 ենթակետում՝ նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացնել  մինչև  2021  թվականի  հունվարի  1-ը։>>.
2)պայմանագրի 5-րդ կետի 5.1 ենթակետում՝ «1.0» թիվը փոխարինել «10.0» թվով, իսկ «22620.00» թիվը՝ «226200.00» թվով:
2.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետով նախատեսված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝  դրա  ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  երկամսյա ժամկետում։
4.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել  Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության  պետի  վրա:
5.Սույն որոշման կատարման  ընթացքի  նկատմամբ հսկողությունն ապահովում  է  Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի  քարտուղարը:



ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                             
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                   Կ. ԱՐԵՅԱՆ