Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

16.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


307-Ա 16.02.2021թ.

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ Հ.54 ՏԵՂԱՄԱՍԻ ԹԻՎ 18 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՃՇՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՏԱԿԱԳԻԾ
ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Համլետ Վարդանյանի դիմումը՝ Հաղթանակի հ.54 տեղամասի թիվ 18 /անօգտագործելի հող իրացման ենթակա/ հասցեում գտնվող հողամասի սահմանները ճշտելու մասին։
Տարածքների տեղազննումից և տեղագրական հանույթների ճշգրտումներից պարզվել է, որ քննարկվող հասցեում գտնվող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 7594.0քմ /հողի սեփականության իրավունքի հ.Ա003273 պետական ակտում ամրագրված՝ 7600.0քմ մակերեսի փոխարեն/, որից 1330.9քմ մակերեսը համադրվում է արդեն իսկ պետական գրանցում ստացած այլ հողամասի հետ /համաձայն ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 15.12.2020թ. տրված հ.ԱՏ-15122020-01-0870 տեղեկանքի/:
Քննարկվող հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2 և 3 կետերի պահանջներին, ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հողային օրենսգրքի 52-րդ և 59-րդ հոդվածներով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 28.12.2020թ. հ.18-06/1-Վ-2426 եզրակացությունը, ինչպես նաև Համլետ Վարդանյանի կողմից տրված 22.12.2020թ. համաձայնագիրը.
1. Սահմանել, որ Հաղթանակի հ.54 տեղամասի թիվ 18 /անօգտագործելի հող իրացման ենթակա/ հասցեում գտնվող հողամասի մակերեսը կազմում է 6264.0քմ /7594.9քմ-1330.9քմ/, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով։
2. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված հողամասի նկատմամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում։
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։
4. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
5. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ