Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


310-Ա 17.02.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ԱՆՎԱՆՈՒՄՆ ՕԳՏԱԳՈՐԾԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության տնօրենի 11.02.2021 թվականի դիմումը, ինչպես նաև տեղական տուրքը վճարված լինելու հանգամանքը, հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետը, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի դեկտեմբերի 22-ի N 304-Ն որոշման հավելվածի 1-ին կետի 14-րդ ենթակետը.
1.Թույլատրել «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ «Երևանի փողոցները» («Streets of Yerevan») և «Հմայող Երևան» («Charming Yerevan») ապրանքային նշաններում օգտագործել Երևանի անվանումը:
2.Ընդունել ի գիտություն, «Գինու-կոնյակի տուն «Շահնազարյան»» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության անհատականացման միջոց հանդիսացող սույն որոշման 1-ին կետում նշված ապրանքային նշաններում Երևանի անվանումը յուրաքանչյուր հաջորդ տարվա ընթացքում կարող է օգտագործվել միայն այդ տարվա համար նախատեսված տեղական տուրքը վճարելու դեպքում:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի արտաքին ձևավորման և գովազդի վարչության պետի վրա:
4. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետի տեղակալ Ս.Հարությունյանը։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ