Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

25.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3113-Ա  25.09.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 12-Ի Հ.3062-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, <<ԿԵՆՏՐՈՆ-ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ>> ՓԲԸ-Ի ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԵՎ ՆՈՐ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով, 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշմամբ.    
1.Երևանի քաղաքապետի 2018 թվականի սեպտեմբերի 12-ի  <<Թումանյան փողոցի հ.34/5 հասցեում  <<Ա.Վ.Ս.>> ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրված հողամասի սահմանները վերաճշտելու, <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի կառուցապատման իրավունքը դադարեցնելու և <<Ա.Վ.Ս.>> ՍՊԸ-ին վարձակալության իրավունքով տրամադրելու մասին>> հ.3062-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.
1) որոշման մեջ ավելացնել նոր 1.1 կետ հետևյալ բովանդակությամբ.
<<1.1 Սահմանել, որ Երևան համայնքի սեփականություն հանդիսացող, Թումանյան փողոցի հ.34/5 հասցեին  կից գտնվող հողամասի մակերեսը կազմում է 573.52քմ:>>.
2)որոշման մեջ ավելացնել նոր 1.2 կետ հետևյալ բովանդակությամբ.
<<1.2 Սույն որոշման 1.1 կետում նշված 573.52քմ մակերեսով հողամասի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով:>>.
3)որոշման մեջ ավելացնել նոր 1.3 կետ հետևյալ բովանդակությամբ.
<<1.3 Թումանյան փողոցի հ.34/5 հասցեին  կից՝ 573.52քմ մակերեսով  հողամասին տրամադրել <<Թումանյան փողոց, հ.34/16>>  հասցեն:>>.
4)որոշման 4-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.                                      
 <<4. Սույն որոշման 1.1 կետում նշված 573.52քմ մակերեսով հողամասի նկատմամբ Երևան համայնքի սեփականության իրավունքը գրանցելուց հետո, Թումանյան փողոցի հ.34/5 հասցեում վարձակալության իրավունքով  «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ին տրամադրված 964.48քմ մակերեսով հողամասին կից՝ 573.52քմ մակերեսով հողամասը, վարձակալության իրավուքով, մինչև 2040 թվականի դեկտեմբերի 31-ը ժամկետով տրամադրել «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ին՝ հողամասի համար տարեկան վճար սահմանելով Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված հավելվածով սահմանված հողամասերի վարձակալության տարեկան վճարների դրույքաչափերին համապատասխան:>>.
5) որոշման 5-րդ կետում <<1962.56քմ /573.52քմ+424.56քմ+964.48քմ/>> թվերը փոխարինել  <<1389.04քմ /424.56քմ + 964.48քմ/>> թվերով.
6)որոշման 6-րդ կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
<<6. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, «Ա.Վ.Ս.» ՍՊԸ-ի  հետ կնքել.
1)Թումանյան փողոցի հ.34/5 հասցեում վարձակալության իրավունքով  տրամադրված 964.48քմ մակերեսով հողամասի և սույն որոշման 3-րդ կետով  ընկերությանը տրամադրվող 424.56քմ մակերեսով հողամասի միասնական վարձակալության պայմանագիր՝  վարձակալության  ժամկետ   սահմանելով մինչև 2040 թվականի  դեկտեմբերի 31-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 1389.04քմ /424.56քմ + 964.48քմ/ մակերեսով հողամասից  694.26քմ /սրճարան/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 10 /տասը/ տոկոսի չափով,  իսկ 694.78քմ /բարեկարգման և կանաչապատման հատված/ մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով.
2)սույն որոշման 4-րդ կետով ընկերությանը տրամադրվող 573.52քմ մակերեսով հողամասի վարձակալության պայմանագիր՝ վարձակալության ժամկետ սահմանելով մինչև 2040 թվականի  դեկտեմբերի 31-ը, իսկ տարեկան վարձավճարը` ընդհանուր 573.52քմ /բարեկարգման և կանաչապատման հատված/  մակերեսով հողամասի համար՝ հողամասի կադաստրային արժեքի 3 /երեք/ տոկոսի չափով.
3)համաձայնագիր՝ Թումանյան փողոցի հ.34/5 հասցեում գտնվող 964.48քմ մակերեսով հողամասի համար 05.12.2016թ. կնքված հ.56/6-ՊՓ վարձակալության   պայմանագիրը լուծելու մասին:>>.
7)որոշման 8-րդ կետում <<պայմանագիրը>> բառը փոխարինել <<պայմանագրերը>> բառով.
8)որոշման 9-րդ կետում <<1962.56քմ /573.52քմ + 424.56քմ + 964.48քմ/>> թվերը փոխարինել  <<1389.04քմ /424.56քմ + 964.48քմ/>> թվերով:
2. Հաշվի  առնելով Երևանի քաղաքապետի 2018 թվականի սեպտեմբերի 12-ի հ.3062-Ա որոշումը լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետ Արսեն Ամյանին` Երևանի քաղաքապետի անունից, <<Կենտրոն-Կանաչապատում>> ՓԲԸ-ի հետ կնքել.
1)Համաձայնագիր՝ 2017 թվականի ապրիլի 13-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.749 պայմանագիրը  չեղյալ ճանաչելու մասին.
2)Մաշտոցի պողոտայի հ.46/4 հասցեում գտնվող 8509.87քմ մակերեսով հողամասի համար կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիր՝ 2017 թվականի ապրիլի 13-ին կնքված հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին հ.749 պայմանագրով նախատեսված ժամկետով և պայմաններով:
3.Ընդունել ի գիտություն, որ պայմանագիրը լուծելու մասին համաձայնագիրը և հողամասի կառուցապատման իրավունքի տրամադրման մասին պայմանագիրը ենթակա են նոտարական վավերացման, իսկ դրանցից ծագող իրավունքը՝ պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝  երկամսյա ժամկետում։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի վրա։
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։



                                    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
                                    ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                     Կ.ԱՐԵՅԱՆ