Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

26.09.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3123-Ա  26.09.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 24-Ի N 530-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հիմք ընդունելով կառուցապատող՝ Վահե Բուլղադարյանի 21.08.2018թ. հ.Բ2455 դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 48-րդ հոդվածի 2-րդ մասով,  Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի N 596-Ն որոշման N 1 հավելվածի 13-րդ , 111-րդ և 113-րդ կետերով՝
1.Երևանի քաղաքապետի 2017 թվականի փետրվարի 24-ի N 530-Ա որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ բովանդակությամբ.
«1. Կառուցապատողներ՝ Վահե Բուլղադարյանին և Նարինե Չիլինգարյանին 2016թվականի փետրվարի15-ին տրված N01/18-Բ-213-70 շինարարության թույլտվության 2.1 կետի «22 /քսաներկու/» թիվն ու բառը փոխարինել «36 /երեսունվեց/» թվով և բառով:»:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրվանից:
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի վրա:


                                        ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
                                        ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                             Կ.ԱՐԵՅԱՆ