Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


315-Ա 18.02.2021թ.

 

«ՓԱՐԿԻՆԳ ՍԻԹԻ ՍԵՐՎԻՍ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ, 2021 ԹՎԱԿԱՆԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ՈԻ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ԴՐԱՄԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀՈՍՔԵՐԻ ՆԱԽԱՀԱՇԻՎՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 83-րդ և 84-րդ հոդվածներով.
1. Հաստատել «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը, 2021 թվականի եկամուտների ու ծախսերի և դրամական միջոցների հոսքերի նախահաշիվները` համաձայն NN1, 2 և 3 հավելվածների:
2. Հանձնարարել «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենին «Պարգևատրում» և « Այլ ծառայություններ» հոդվածների գծով գումարները, ինչպես նաև հաշվետու ժամանակաշրջանի վերջին դրամական միջոցների ազատ մնացորդն օգտագործել բացառապես աշխատակազմի ֆինանսական վարչության հետ համաձայնեցնելուց հետո:
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել «Փարկինգ Սիթի Սերվիս» փակ բաժնետիրական ընկերության տնօրենի վրա:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Հր. Սարգսյանի վրա:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                       Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ