Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

02.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3159-Ա 02.09.2019թ.


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի հուլիսի 25-ի «Մի շարք պետական ոչ առևտրային կազմակերպություններ վերանվանելու մասին» N 974-Ա որոշման 4-րդ և 5-րդ կետերը, ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2000 թվականի հունիսի 2-ի N 102 հրամանը՝
1. «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների հ.2 հատուկ (օժանդակ) դպրոց», «Երևանի մտավոր թերզարգացում ունեցող երեխաների թիվ 6 հատուկ (օժանդակ) դպրոց», «Երևանի խոսքի ծանր խանգարումներ ունեցող երեխաների հ.8 հատուկ կրթահամալիր» և «Երևանի հ.12 հատուկ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունները վերանվանելու /այսուհետ՝ կազմակերպություններ/ և «Երևանի N1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն», «Երևանի N2 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն», «Երևանի N3 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» և «Երևանի N4 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունները Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ենթակայությանն անցնելու կապակցությամբ իրականացնել կազմակերպությունների՝ սեփականության և անհատույց օգտագործման իրավունքով պատկանող գույքի, ինչպես նաև պարտավորությունների կազմի ճշտման և հանձնման աշխատանքներ:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված աշխատանքների իրականացման նպատակով ստեղծել հանձնաժողով և հաստատել հանձնաժողովի անհատական կազմը՝ համաձայն հավելվածի:
3. Հանձնաժողովի նախագահին՝ աշխատանքները սկսել սեպտեմբերի 2-ին և ավարտել սեպտեմբերի 16-ին:
4. Սույն որոշման կատարման կազմակերպումը և պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հանրակրթության վարչության պետի վրա:
5. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Տ.Վիրաբյանի վրա:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ