Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.10.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3171-Ա 13.10.2020թ.

 

ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱ Հ.49/12 ՇԵՆՔԻ Հ.8 ՇԻՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻ ՋՈՒԼԻԵՏԱ ՄԿՐՏՉԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 09.09.2020թ. տրված հ.18-06/ԲՕ-107 մասնագիտական եզրակացությունը, «ՀԱԲՇԻՆ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 31.08.2020թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, ՀՀ կադաստրի կոմիտեի 03/06/2020թ. տրված հ.ԱՏ-03062020-01-0994 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԿԱՖԷ» ՍՊԸ-ի կողմից 21.08.2020թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումները (24.08.2020թ. հ.Մ-9656, 31.08.2020թ. հ.Մ-10020).
1. Երևան, Արաբկիր Կոմիտասի պողոտա հ.49/12 շենքի հ.8 շինություն հասցեում՝ քաղաքացի Ջուլիետա Մկրտչի Մելքոնյանի կողմից ինքնակամ իրականացրած 1.6 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական շինություն) և ինքնակամ բացված դռները 3/երեք/ հատ (սեփականության իրավունքի գրանցման 08.06.2020թ. տրված հ.08062020-01-0123 վկայական) ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 25420 (քսանհինգ հազար չորս հարյուր քսան) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                      Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ