Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

322-Ա 19.02.2019թ.

 

ՀԱՂԹԱՆԱԿԻ 44-ՐԴ ՏԵՂԱՄԱՍԻ Հ.6 ՀՈՂԱՄԱՍԻ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ԵՎ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՓՈԽԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Կարինե Պետրոսյանի դիմումը՝ Հաղթանակի 44-րդ տեղամասի սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.6 հողամասի /անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.14112018-01-0175 վկայական/ նպատակային և գործառնական նշանակությունները փոխելու և այն բնակավայրի և բնակելի կառուցապատման սահմանելու մասին:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 4-րդ և 5-րդ, 10-րդ հոդվածի 1-ին և 2-րդ կետերով, <<Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին>> օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2011թ. դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետը, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 14.01.2019թ. հ.18-06/1-Պ-2942 եզրակացությունը.
1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի համաձայն, Հաղթանակի 44-րդ տեղամասի հ.6՝ 190.37քմ մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը /կատեգորիան/ սահմանել բնակավայրերի նշանակության, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ բնակելի կառուցապատման։
2. Հողամասի նկատմամբ փոխված նպատակային և գործառնական նշանակությամբ իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ համաձայն կից ներկայացվող ճարտարապետահատակագծային առաջադրանքի։
3. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին՝
1) ապահովել հողամասի նպատակային նշանակության փոփոխման պահին առկա կադաստրային արժեքների տարբերության գանձումը, եթե հողամասի նպատակային նշանակության փոփոխումից հետո դրա կադաստրային արժեքն ավելի բարձր է, քան՝ մինչև փոփոխումը.

2) «Քաղաքաշինության մասին» ՀՀ օրենքի 14.3-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ որոշումն ընդունելուց 10-օրյա ժամկետում հողամասի նպատակային նշանակության կատարված փոփոխության մասին տեղեկացնել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին և ՀՀ ԿԱ քաղաքաշինության պետական կոմիտեին ՝ կցելով սույն որոշմամբ սահմանված կարգով հաստատված պատճենները։

4. Առաջարկել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխման գրանցումը կատարել գրանցման պահին կադաստրային արժեքների տարբերության գումարները հողօգտագործողի կողմից վճարված լինելու դեպքում։
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը։
6. Որոշումն ուժի մեջ մտնելու պահից կարող է բողոքարկվել դատական կարգով՝ ՀՀ վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում կամ վարչական կարգով՝ Երևանի քաղաքապետին՝ երկամսյա ժամկետում։
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի վրա:
8. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ