Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

326-Ա 19.02.2019թ.


2016 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 18-Ի N 01/18-13593-187 ՇԻՆԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «ԱԿԱՆԱԹ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2018 թվականի նոյեմբերի 14-ի դիմումը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով՝
1. Երևանի քաղաքապետի կողմից «Ականաթ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը 2016 թվականի մարտի 18-ին տրված N 01/18-13593-187 շինարարության թույլտվության «Լեոյի փողոց հ.3» բառերը փոխարինել «Լեոյի փողոց հ.1» բառերով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրվանից:
3. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում:
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևան քաղաքի գլխավոր ճարտարապետի վրա:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                    Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ