Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

3288-Ա  10.10.2018թ.

ՇՈՒՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԻ ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ  ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ  ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ  ԿԱՏԱՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ
    


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Էդգար Նահապետյանի դիմումը՝ Երևանի քաղաքապետի 2005 թվականի ապրիլի 20-ի հ.838-Ա որոշման  հիման վրա, Ավանի Աճառյան փողոցի հ.5 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող հ.13 ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման  21.10.2008թ.  հ.2558582  վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու  մասին:
Ավանի Աճառյան փողոցի հ.5 շենքի հ.13 ավտոտնակի   կադաստրային արժեքը կազմում է 438.358  ՀՀ  դրամ:                                    
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 49-րդ և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով,  քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ. 87-Ն որոշմամբ հաստատված   հավելվածի   դրույթներով.  
1.Լիազորել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մանվել Ջավադյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Էդգար Նահապետյանի հետ կնքել համաձայնագիր` Ավանի Աճառյան փողոցի հ.5 շենքի, սեփականության իրավունքով իրեն պատկանող  հ. 13 ավտոտնակի  զբաղեցրած 19.6քմ մակերեսով հողամասի համար,  2006թ. փետրվարի  2-ին կնքված վարձակալության հ. Ա-0723 պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրում «Շուրա Աբրահամյան» բառերը փոխարինել «Էդգար Նահապետյան» բառերով.
2)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021  թվականի հունվարի 1-ը:>>.
3)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու  կապիտալ շինարարություն)`>> բառերը.
4)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին.>> բառերը.     
5)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր`  6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
6)պայմանագրի 8-րդ կետում <<1/մեկ/>> թիվը և բառը փոխարինել <<3/երեք/>> թվով և բառով, իսկ <<887>> թիվը` <<2661>> թվով:     
3.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու  ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
5.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:      

                                 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                       
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                      Կ.ԱՐԵՅԱՆ