Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

10.10.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ   

3289-Ա  10.10.2018թ.

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2011Թ. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի  Հ.6381-Ա  ՈՐՈՇՈՒՄՆ  ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ, ՄԻՀՐԱՆ ՄԱՆՍՈՒՐՅԱՆԻ  ՀԵՏ ԿՆՔՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ  ԵՐԿԱՐԱՑՆԵԼՈՒ, ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՍՑԵ  ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ  ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել  Միհրան Մանսուրյանի  դիմումը՝  Երևանի քաղաքապետի 2004  թվականի  հուլիսի 19-ի հ.1319-Ա որոշման  հիման վրա, Ավանի Իսահակյան թաղամասի հ.2/2 շենքի բակում, սեփականության իրավունքով իրեն պատկանող ավտոտնակի (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 08.07.2005թ. հ.1288136 վկայական/ զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու մասին:   
Ավանի Իսահակյան թաղամասի հ.2/2 շենքի բակում գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 221 616 ՀՀ  դրամ:            
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 49-րդ հոդվածով և 48-րդ հոդվածի 2-րդ մասով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին»  օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի  հ.2387-Ն որոշմամբ, Երևան քաղաքի ավագանու 2017թ. դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշմամբ հաստատված  հավելվածի դրույթներով, հաշվի առնելով <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի 25.07.2018թ. հ.20/2 Ե-635 գրությունը.
1.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2011թ. դեկտեմբերի 8-ի հ. 6381-Ա  որոշումը:  2.Լիազորել Երևանի Ավան վարչական շրջանի ղեկավարի ժ/պ Մանվել  Ջավադյանին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից,  Միհրան Մանսուրյանի  հետ կնքել համաձայնագիր` Ավանի  Իսահակյան  թաղամասի հ.2/2   բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 18.3քմ մակերեսով հողամասի համար  2005թ. հունիսի  27-ին կնքված վարձակալության հ.1598/6-ՊՓ պայմանագրի գործողության ժամկետը երկարացնելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1)պայմանագրի 16-րդ կետում, նոր պարբերությամբ կատարել հետևյալ լրացումը.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարացվել է մինչև  2021  թվականի հունվարի 1-ը:>>.   
2)պայմանագրի 4.2 ենթակետից հանել <<(այդ թվում` ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով իրականացնելու կապիտալ շինարարություն)`>> բառերը.
3)պայմանագրի 4.4 ենթակետից հանել <<իսկ ամրակայված անշարժ գույքը կողմերի միջև որոշվող պայմաններով օտարելու վարձատուին>> բառերը.     
4)պայմանագրի 6-րդ կետը լրացնել նոր՝ 6.7 ենթակետով, հետևյալ բովանդակությամբ.   
<<6.7 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
5)պայմանագրի 8-րդ կետում <<1/մեկ/>> թիվը  և բառը փոխարինել <<3/երեք/>> թվով և բառով, իսկ <<828>> թիվը` <<2484>> թվով:     
2.Միհրան Մանսուրյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Վարուժանի թաղամաս, հ.10 շենք, ավտոտնակ հ.20>>  հասցեն:   
3.Հանձնարարել <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ին՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը 3 աշխատանքային օրվա ընթացքում  առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Ավան  վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարին:
4.Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում  կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Ավան  վարչական շրջանի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի, <<Հողի և ունեցվածքի գործառնություններ>> ՓԲԸ-ի տնօրենի վրա:
7.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի  աշխատակազմի քարտուղարը:     
     
                       

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ                                                            
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                        Կ.ԱՐԵՅԱՆ