Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

329-Ա 19.02.2019թ.


«ՔԱՆԱՔԵՌ-ԶԵՅԹՈՒՆ» ԾՆՆԴԱՏՈՒՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ ԿՆՔԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքի 67-րդ հոդվածով, հարկային օրենսգրքի 62-րդ հոդվածի 9-րդ մասով, 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, հիմք ընդունելով «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն ՓԲԸ-ի խնդրանքը, Երևանի քաղաքապետի տեղակալի 24.01.2019թ. հ.02/10-95598հ գրությամբ տրված դրական կարծիքը.
1. Թույլատրել «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն ՓԲԸ-ի սեփականություն հանդիսացող, Երևանի Հր. Ներսիսյան փողոցի հ.7/2 հասցեում գտնվող շենքի տարածքից (հ.10102017-01-0093 վկայական) 225.6քմ մակերեսի համար «Կարշին Կոմֆորտ» ՍՊԸ-ի հետ կնքել վարձակալության պայմանագիր՝ մեկ տարի ժամկետով, առանց տարածքի գնման նախապատվության իրավունքի, դիահերձման ծառայություններ և սգո պարագաների վաճառք կազմակերպելու նպատակով, հետևյալ պայմաններով.
1) հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի հ.125 որոշումը` տարեկան վարձավճարի չափը սահմանել 4.200.000 ՀՀ դրամ /ներառյալ ԱԱՀ/.
2) վարձակալը սահմանված ամսական վարձավճարի չափով վճարում է մինչև պայմանագրի կնքման պահը՝ զբաղեցրած ողջ ժամանակաշրջանի համար.
3) վարձակալն իր միջոցների հաշվին պետք է կատարի նշված գործունեությունն իրականացնելու համար անհրաժեշտ կոմունալ ծառայությունների ձեռքբերման ծախսերը.
4) վարձակալության պայմանագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման.
5) վարձակալության պայմանագրի նոտարական վավերացման և պետական գրանցման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են վարձակալի հաշվին:
2. Հանձնարարել «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն ՓԲԸ-ի տնօրենին.
1) ապահովել սույն որոշման համաձայն վարձակալության պայմանագրի կնքումը,
2) Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության ու անշարժ գույքի կառավարման վարչություններ ներկայացնել վարձակալության պայմանագրի և վարձակալության իրավունքի պետական գրանցման վկայականի պատճենները.
3) յուրաքանչյուր եռամսյակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչություն ներկայացնել տեղեկատվություն՝ պայմանագրով սահմանված վարձավճարի հավաքագրման վերաբերյալ.
4) ընդունել ի գիտություն, որ վարձակալի կողմից վարձատուին պատկանող գույքը կարող է օգտագործվել համապատասխան պայմանագիր կնքելու դեպքում։
3. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առողջապահության վարչության պետի վրա։
4. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի տեղակալ Ս. Հարությունյանի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ