Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

330-Ա 19.02.2019թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 24-Ի N 2529-Ա
ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին, 3-րդ կետերով և 34-րդ հոդվածի 1-ին մասով`
1. Երևանի քաղաքապետի 2017 թվականի հուլիսի 24-ի «Երևան քաղաքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն որոշման հավելվածի 40-րդ կետով նախատեսված գործառույթների կատարումն ապահովող միջոցառումների մասին» N2529-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Երևան քաղաքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն որոշման հավելվածի 40-րդ կետով նախատեսված գործառույթների կատարումն ապահովող միջոցառումների մասին».
2) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետում` «2017 թվականի դեկտեմբերի 26-ի հ.87-Ն» բառերը փոխարինել «2018 թվականի դեկտեմբերի 25-ի հ.41-Ն» բառերով.
3) որոշման 2-րդ կետում` «Արման Եդոյանին» բառերը փոխարինել «Հովիկ Սաֆարյանին» բառերով.
4) որոշման 3-րդ կետի 1-ին ենթակետում` «եզրակացություն (կարծիք) է ներկայացնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչությունը» բառերը փոխարինել «եզրակացություն (կարծիք) են ներկայացնում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողի վերահսկողության ու ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունները.» բառերով.
5) որոշման 5-րդ կետում` «2018 թվականի» բառերը փոխարինել «2019 թվականի» բառերով.
6) որոշման 7-րդ կետում` «Դ.Օհանյանը» բառերը փոխարինել «Ս.Հարությունյանը» բառերով:

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ