Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.10.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3306-Ա  18.10.2018թ.

  ԱՆՇԱՐԺ  ԳՈՒՅՔԵՐԻ  ՀԱՍՑԵՆԵՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018Թ. ՀՈՒԼԻՍԻ 31-Ի Հ.2692-Ա ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾԻ 14-ՐԴ ԿԵՏՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն որոշմամբ հաստատված կարգի 29-րդ և 51-րդ կետերի պահանջներով և հիմք ընդունելով քաղաքացի Վարդան Վարդանյանի 17.10.2018թ. Վ-1550 դիմումը.
1.Երևան քաղաքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի միավորներին տրամադրել հասցեներ` համաձայն հավելվածի:
2.Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2018թ. հուլիսի 31-ի «Անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին» հ. 2692-Ա որոշման հավելվածի 14-րդ կետը։
3.Հանձնարարել «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ին սույն որոշման օրինակները 3 աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանմանը, վարչական շրջանների ղեկավարներին, ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի բաժինների պետերին և դիմողներին:
4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի և «Հողի և ունեցվածքի գործառնություններ» ՓԲԸ-ի տնօրենի վրա:
5.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ