Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3314-Ա 13.09.2019թ.

 

ԵՐԵՎԱՆ, ՆՈՐ-ՆՈՐՔ ՄՈԼԴՈՎԱԿԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.49/56 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԵՐԵՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԿԱՌՈՒՅՑԻ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՄԱՆ, ԿԱՌՈՒՅՑԻ ՈՒ ԴՐԱ ՀԱՄԱՐ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻ ՕՏԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցն ու հողամասը Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված և քաղաքաշինական համալիր ծրագրերի նախատեսված գոտիներում գտնվող կառույցների ծրագրի պայմաններին չհակասելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 15.09.2010թ. տրված հ.18-06/Ի-406 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով կառույցն իրականացրած անձին գնման նախապատվության իրավունքով (ուղղակի վաճառք) տրամադրելու վերաբերյալ առաջարկությանը վերջինիս կողմից տրված համաձայնությունը (26.08.2019թ. հ.Մ-10603).
1. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան, Նոր-Նորք Մոլդովական փողոցի հ.49/56 հասցեում գտնվող 444.07 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի կիսակառույց տուն, պարիսպ) ճանաչել օրինական։
2. Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող, Երևան, Նոր-Նորք Մոլդովական փողոցի հ.49/56 հասցեում գտնվող, սույն որոշման 1-ին կետով օրինականացված 444.07 քառ. մետր (բնակելի կիսակառույց տուն` 423.24 քառ.մետր, պարիսպ` 20.83 քառ.մետր) ընդհանուր մակերեսով կառույցը (սեփականության իրավունքի գրանցման 08.09.2011թ. հ.2772718 վկայական)` Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 3409588 (երեք միլիոն չորս հարյուր ինը հազար հինգ հարյուր ութսունութ տաս) դրամով, և նույն հասցեում տարածագնահատման 7-րդ գոտում գտնվող՝ կառույցի համար առանձնացված 1509.84 քառ. մետր մակերեսով հողամասը (գլխավոր հատակագիծ հ.2305-2011 տրված 01.09.2011թ.)՝ 11443549 (տասնմեկ միլիոն չորս հարյուր քառասուներեք հազար հինգ հարյուր քառասունինը) դրամ արժեքով, ուղղակի եղանակով օտարել կառույցն իրականացրած անձ՝ Արթուր Շամիրի Մամոյանին՝ այսուհետ Գնորդ։
3. Սահմանել, որ Գնորդը պարտավոր է՝
1) սույն որոշման ընդունման պահից 30-օրյա ժամկետում.
ա. սույն որոշման 2-րդ կետով կառույցի համար սահմանված գումարը վճարել Երևան քաղաքի բյուջեի N900015211262, իսկ հողամասի համար սահմանված գումարը՝ N900015211254 գանձապետական հաշիվներին,
բ. Երևան քաղաքի բյուջեի N900015211387 գանձապետական հաշվին վճարել կառույցի նկատմամբ Երևան համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար կատարված ծախսերը, որոնք կազմում են 35000 (երեսունհինգ հազար) դրամ,
2) իր միջոցների հաշվին վճարել կառույցի և հողամասի չափագրման ու դրանց վաճառքից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման 1-ին կետով օրինականացվող կիսակառույց շինությունը ավարտին հասցնելու նպատակով ճարտարապետաշինարարական նախագծային փաստաթղթերի մշակման համար հիմք է հանդիսանում սույն որոշմանը կից նախագծման թույլտվությունը (ճարտարապետահատակագծային առաջադրանքը)։
4. Լիազորել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետ Մհեր Աղաբեկյանին՝ սույն որոշման 2-րդ և 3-րդ կետերով նախատեսված գումարների վճարումից հետո 10-օրյա ժամկետում Երևանի քաղաքապետի անունից Գնորդի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր, դրանում նախատեսելով նաև հետևյալ դրույթը. «Գնորդը պարտավորվում է Երևանի քաղաքապետի 2011 թվականի նոյեմբերի 16–ի հ.5743–Ա որոշման հիման վրա իրեն վարձակալությամբ տրամադրված Մոլդովական փողոցի հ.49/56 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի վարձավճարների գծով 30.08.2019թ. դրությամբ ապառքի /670503 /վեց հարյուր յոթանասուն հազար հինգ հարյուր երեք/դրամ/, ինչպես նաև սահմանված ժամկետներում վճարումները չկատարելու հետևանքով առաջացած տույժի /562578 /հինգ հարյուր վաթսուներկու հազար հինգ հարյուր յոթանասունութ/ դրամ/ գումարները վճարել երկամսյա ժամկետում»։
5. Սահմանել, որ օտարվող հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի 2010 թվականի հոկտեմբերի 14-ի հ.4789-Ա որոշմամբ 01.09.2011թ. տրված հ.2305-2011 գլխավոր հատակագծով։
6. Նախազգուշացնել Գնորդին, որ կառույցի և հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիրը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է նոտարական վավերացման, իսկ դրանից ծագող իրավունքները՝ 30-օրյա ժամկետում պետական գրանցման։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ