Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


332-Ա 18.02.2021թ.

 


ՇՐՋԻԿ ԱՌԵՎՏՐԻ ԿԵՏԻ ՄԻՋՈՑՈՎ ՎԱՃԱՌՔԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ
ԿԱՄ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ
ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հաշվի առնելով «Մաստեր Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվու-թյամբ ընկերության տնօրեն Ալիկ Հակոբյանի դիմումը և ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասի 4.3-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի թիվ 242-Ն որոշման հավելվածով.
1. «Մաստեր Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը՝ 2021 թվականի փետրվար ամսվա համար տրամադրել շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվություն:
2. Ընդունել ի գիտություն, որ շրջիկ առևտրի կետի միջոցով վաճառքի կազմակերպման կամ ծառայությունների մատուցման թույլտվության փետրվար ամսվա համար սահմանված 50.000 դրամ տեղական տուրքը վճարված է, իսկ ընթացիկ տարվա հաջորդ ամիսների համար տեղական տուրքի գումարը վճարված լինելու դեպքում թույլտվությունը համարվում է երկարաձգված։
3. Սահմանել, որ «Մաստեր Ջեներալ Թրեյդինգ» սահմանափակ պատասխանատվու-թյամբ ընկերության տնօրեն Ալիկ Հակոբյանը փետրվար ամսվա համար ունի շրջիկ առևտրի թույլատրելի վայրերի տրամադրման համար ստեղծված www.arevtur.yerevan.am էլեկտրոնային հարթակից օգտվելու իրավունք։
4. Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկումների, արտաքին ձևավորման և գովազդի վարչություններին և Երևանի վարչական շրջանների ղեկավարներին՝ իրականացնել հսկողություն սույն որոշման 1-ին կետում նշված անհատ ձեռնարկատիրոջ կողմից իրականացվող գործունեության ընթացքում Երևան քաղաքի ավագանու 2020 թվականի հունիսի 24-ի թիվ 242-Ն որոշման պահանջների կատարման նկատմամբ:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ