Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

13.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3326-Ա 13.09.2019թ.


ԵՐԵՎԱՆԻ ԱՃԵՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.185 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԱՍԵ ՌԱՇԻԴԻ ԲԱՔՈՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է Ասե Ռաշիդի Բաքոյանի(ծնված 18.03.1961թ.) դիմումը։ Երևանի Աճեմյան փողոցի հ.185 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 376.0քմ, որից 187.5քմ մակերեսով հողամասն Ասե Ռաշիդի Բաքոյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝09.11.2018թ.հ.27022019-01-0189):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ անշարժ գույքի կադաստրի կոմիտեի 25.07.2019թ. հ.1-0081, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 21.08.2019թ. հ.12793 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 31.07.2019թ. հ.20-Ել-1353 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Աճեմյան փողոցի հ.185 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Աճեմյան փողոցի հ.185 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ասե Ռաշիդի Բաքոյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 187.5քմ մակերեսով հողամասին կից 188.5քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 188.5քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Աճեմյան փողոցի հ.185 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը սահմանել բնակելի կառուցապատման։
4.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

6.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                           Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ