Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3346-Ա 17.09.2019թ.

 

ՀՈՂԱՄԱՍԻ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ,ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՈՒ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Սուրիկ Հովհաննիսյանի դիմումը Իսահակյան փողոցի հ.24 շենքի բակում գտնվող սեփականության իրավունքով իրեն պատկանող (անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի գրանցման 07.10.1998թ. հ.027102 վկայական) զբաղեցրած հողամասի համար կնքված վարձակալության պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու մասին:
Իսահակյան փողոցի հ.24 տան մոտ գտնվող ավտոտնակի կադաստրային արժեքը կազմում է 1 303 402 ՀՀ դրամ:
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, քաղաքացիական օրենսգրքի 466-րդ և 468-րդ հոդվածների 1-ին մասերով, ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 29-ի հ. 2387-Ն և Երևան քաղաքի ավագանու 2018թ. դեկտեմբերի 25-ի հ. 41-Ն որոշումներով.
1. Լիազորել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանին՝ օրենսդրությամբ սահմանված կարգով, Երևանի քաղաքապետի անունից, Սուրիկ Հովհաննիսյանի հետ կնքել համաձայնագիր` Իսահակյան փողոցի հ.24 շենքի բակում գտնվող ավտոտնակի զբաղեցրած 29,0քմ մակերեսով հողամասի համար 22.09.1998թ. կնքված վարձակալության հ.ՓԲ-51 66/464 պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգելու և դրանում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին` ներառելով պայմանագրի հետևյալ փոփոխություններն ու լրացումները.
1) պայմանագրի 19-րդ կետը լրացնել նոր պարբերությամբ, հետևյալ բովանդակությամբ.
<<Կողմերի միջև կնքված համաձայնագրի հիման վրա պայմանագրի գործողության ժամկետը երկարաձգվել է մինչև 2024 թվականի հոկտեմբերի 1-ը:>>.
2)պայմանագրի 5.2 ենթակետից հանել <<(այդ թվում` իրականացնել կապիտալ շինարարություն)`>> բառերը.
3) պայմանագրի 5.5 ենթակետից հանել <<կամ օտարել հողի վրա կատարված բարելավումները և ամրակայած գույքը՝ հօգուտ Վարձատուի >> բառերը.
4) պայմանագրի 7-րդ կետը լրացնել նոր՝ 7.6 և 7.7 ենթակետերով, հետևյալ բովանդակությամբ.
<<7.6 Վարձակալված հողամասի օգտագործման նպատակի փոփոխման անհրաժեշտության դեպքում վարձատուն իրավունք ունի, նախապես մեկ ամիս առաջ տեղեկացնելով վարձակալին, սահմանված կարգով հրաժարվել պայմանագրից:>>.
<<7.7 Երևան համայնքի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից հավանության արժանացած քաղաքաշինական կամ ներդրումային ծրագրերի իրականացմամբ կամ բակային, միջբակային տարածքների քաղաքաշինական կանոնակարգմամբ, ինչպես նաևԵրևան համայնքի կողմից կամ մասնակցությամբ այլ ծրագրերի իրականացման կամ հանրային նշանակության այլ խնդիրների կարգավորմամբ պայմանավորված վարձատուն իրավունք ունի միակողմանի հրաժարվել սույն պայմանագրից, որի դեպքում պայմանագիրը համարվում է լուծված /դադարած/ պայմանագրից միակողմանի հրաժարվելու մասին ծանուցումը վարձակալի կողմից ստանալու պահից երեք ամիսը լրանալուն հաջորդող օրը, իսկ սույն պայմանագրից ծագող վարձակալության իրավունքի պետական գրանցումն ուժը կորցրած է ճանաչվում <<Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին>> օրենքի 35-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի համաձայն վարձատուի դիմումի հիման վրա: >>.
5) պայմանագրի 4-րդ կետում <<1-հա -25846200>> բառերը փոխարինել <<1 քմ- 39000>> բառերով.
6) պայմանագրի 9-րդ կետում <<տասը>> բառը փոխարինել <<երեք>> բառով, իսկ <<7495 /յոթ հազար չորս հարյուր 95>> թվերն ու բառերը՝ <<33930>> թվով.
7) պայմանագրի 13-րդ կետում <<103004220044>> թիվը փոխարինել <<900015213128>> թվով.
8) պայմանագրի 15-րդ և 16-րդ կետերում <<0.25>> թիվը փոխարինել <<0.05>> թվով:
2.Սուրիկ Հովհաննիսյանին պատկանող ավտոտնակին տրամադրել <<Իսահակյան փողոց, հ.24 շենք, ավտոտնակ հ.16>> հասցեն:
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչությանը՝ սույն որոշման հիման վրա տրամադրված անշարժ գույքի հասցեի վերաբերյալ տեղեկատվությունը երեք աշխատանքային օրվա ընթացքում առաքել անշարժ գույքի պետական ռեգիստրի Երևանի տարածքային ու ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի համապատասխան ստորաբաժանմանը և բաժնին, Կենտրոն վարչական շրջանի ղեկավարին:
4. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշման 1-ին կետում նշված համաձայնագրից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման՝ անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6. Որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետի վրա:
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                         Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ