Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

17.09.2019

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

3368-Ա 17.09.2019թ.

 

ՄԱՆՈՒՇՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.67 ՇԵՆՔԻ Հ.11 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ,
ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ
ՋՈՐԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆԻՆ ԵՎ ԺԵՆԻԱ ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ԿԻՍԱՆԿՈՒՂԱՅԻՆ ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Ջորես Շահբազյանի և Ժենիա Խաչատուրյանի դիմումը, Մանուշյան փողոցի հ.67 շենքի հ.11 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով իրենց պատկանող կիսանկուղային տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.22082016-01-0107 վկայական) գործառական նշանակությունը հասարակական նշանակության դասակարգելու մասին։
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի N 88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 23.08.2019թ. հ.18-08/1-Շ-1102 եզրակացությունը.
1. Մանուշյան փողոցի հ.67 շենքի հ.11 հասցեում գտնվող, ընդհանուր բաժնային սեփականության իրավունքով Ջորես Շահբազյանին և Ժենիա Խաչատուրյանին պատկանող կիսանկուղային տարածքի գործառական նշանակությունը փոխել և առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում՝ որպես հասարակական /<<ՀՀՇՆ 31-01-2014>> պահանջներին չհակասելու պայմանով/:
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված կիսանկուղային տարածքը հաշվառել հասարակական նշանակության՝ որպես գրասենյակ։
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում, կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի և Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ