Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

18.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


337-Ա 18.02.2021թ.

 

«ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՀԱՏՈՒԿ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԱԴԻՐ ՄԱՐՄՆԻ ԹԱՓՈՒՐ ՊԱՇՏՈՆՆ ԶԲԱՂԵՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՄՐՑՈՒՅԹ ԱՆՑԿԱՑՆՈՂ ՄՐՑՈՒԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Երևանի քաղաքապետի 2021թ. փետրվարի 1-ի N 189-Ա որոշման N 1 հավելվածի 7-րդ կետով՝
1.Ստեղծել «Բնակչության հատուկ սպասարկում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության գործադիր մարմնի թափուր պաշտոնն զբաղեցնելու համար 2021թ. փետրվարի 19-ին ժամը 11.00-ին նախատեսված մրցույթ անցկացնող մրցութային հանձնաժողով՝ հետևյալ կազմով.

 

Հանձնաժողովի անդամ՝ Հակոբ Կարապետյան
Պաշտոնը` Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար

 

Հանձնաժողովի անդամ՝ Արմինե Բուլղադարյան
Պաշտոնը` Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի գլխավոր մասնագետ-բարեվարքության հարցերով կազմակերպիչ

 

Հանձնաժողովի անդամ՝ Դավիթ Խաժակյան
Պաշտոնը` ԼՈՒՅՍ խմբակցության ավագանու անդամ /համաձայնությամբ/



Հանձնաժողովի անդամ՝ Արման Անտոնյան
Պաշտոնը` ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության ավագանու անդամ /համաձայնությամբ/

 

Հանձնաժողովի անդամ՝ Հրաչյա Աղաբեկյան
Պաշտոնը` «Թափառող կենդանիների վնասազերծման կենտրոն» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրեն

 

2.Հանձնաժողովի նախագահ նշանակել Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանին, իսկ հանձնաժողովի քարտուղար՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետ Աննա Գևորգյանին:

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                   ՀԱՅԿ ՄԱՐՈՒԹՅԱՆ