Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

09.11.2018

ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ  
ՈՐՈՇՈՒՄ
   
3390-Ա  09.11.2018թ.

ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի N4904-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ  ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով և 3-րդ մասով.
1.Երևանի քաղաքապետի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի «Երևանի քաղաքապետին կից, Երևանի քաղաքային համայնքի զարգացման քառամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման խորհրդի անհատական կազմը հաստատելու մասին» N4904-Ա որոշման (այսուհետև՝ Որոշում) վերնագրում «քառամյա» բառը փոխարինել «հնգամյա» բառով:
2.Որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխությունները.
1)«Տ.Մարգարյան» բառերը փոխարինել «Հ.Մարության» բառերով.
2)«Վ.Նիկոյան» բառերը փոխարինել «Հ.Սարգսյան» բառերով.
3)«Ն.Սաքանյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության միջազգային ներդրումային և այլ հաստատությունների նախագծերի համակարգման բաժնի պետ» բառերը փոխարինել «Մ.Հարությունյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության միջազգային ներդրումային և այլ հաստատությունների նախագծերի համակարգման բաժնի գլխավոր մասնագետ» բառերով.
4)«Ն.Լափաուրի Երևան քաղաքի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ» բառերը փոխարինել «Ռ.Հայրապետյան Երևան քաղաքի ավագանու ԻՄ ՔԱՅԼԸ խմբակցության անդամ» բառերով.
5)«Ա.Բախշյան Երևան քաղաքի ավագանու «Ելք» խմբակցության անդամ» բառերը փոխարինել «Մ.Մանրիկյան Երևան քաղաքի ավագանու ԲԱՐԳԱՎԱՃ ՀԱՅԱՍՏԱՆ խմբակցության անդամ» բառերով.
6)«Գ.Նազարյան» բառերից առաջ լրացնել «Դ.Խաժակյան Երևան քաղաքի ավագանու ԼՈՒՅՍ խմբակցության անդամ» բառերը:


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                            Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ