Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3407-Ա  14.11.2018թ.

   ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2015 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 1-Ի N 956-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ


 Ղեկավարվելով «Գնումների մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 2017 թվականի ապրիլի 13-ի N 390-Ն որոշմամբ հաստատված «Գնումների պլանի ձևը, դրա լրացման, հաստատման և հրապարակման կարգը հաստատելու մասին» որոշման III-գլխի 4-րդ կետով ու IV-գլխի 9-րդ կետով (այսուհետ՝ Որոշում) և ՀՀ կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշմամբ հաստատված «Գնումների գործընթացի կազմակերպման մասին» կարգի 7-րդ կետի 1-ին ենթակետի «ա» և «բ» պարբերություններով ու 8-րդ կետի 2-րդ ենթակետով (այսուհետ՝ Կարգ).
1. Երևան քաղաքի բյուջեի միջոցներով ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ձեռքբերման համար.
1) գնումները համակարգող սահմանել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչությանը,
2) պատասխանատու ստորաբաժանում սահմանել՝
ա. Երևանի քաղաքապետարանի (առանց վարչական շրջանների) կարիքների համար կատարվող գնումների մասով՝ քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումներին՝ ըստ գնման առարկաների ոլորտային պատկանելության,
բ. Երևանի վարչական շրջանների կարիքների համար կատարվող գնումների մասով համապատասխան վարչական շրջանների ղեկավարներին.
2. Պատվիրատուի ղեկավարի լիազորությունները՝ պայմանագրի կնքման և գնման ընթացակարգի արձանագրության հաստատման մասով, վերապահել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետին։
3. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի գնումների վարչության պետին.
1) ապահովել Որոշման III-գլխի 4-րդ կետով ու IV-գլխի 9-րդ կետով նախատեսված գնումների պլանի և դրա փոփոխությունների  նախապատրաստումը (համակարգումը) սահմանված ժամկետներում,
2) եզրակացություն տալ գնումների շրջանակներում պատվիրատուի հաստատած փաստաթղթերի վերաբերյալ, ապահովել գնման ընթացակարգի և դրան առնչվող փաստաթղթերի համապատասխանությունը գնումների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված պայմաններին,
3) պայմանագրերի կնքման օրվանից 3 աշխատանքային օրվա ընթացքում կից գրությամբ պայմանագրի պատճենը  ներկայացնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ֆինանսական վարչություն, իսկ բնօրինակները համապատասխան պատասխանատու ստորաբաժանումներին։
4. Ուժը կորցրած ճանաչել Երևանի քաղաքապետի 2015 թվականի ապրիլի 1-ի «Գնումների գործընթացի կազմակերպման» N 956-Ա որոշումը:
5. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարների վրա։
6. Որոշման կատարման հսկողությունն իրականացնում է Երևանի քաղաքապետի տեղակալ Հ. Սարգսյանը։
 

     ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                       Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ