Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3416-Ա  14.11.2018թ.

  ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Շինարարների փողոց հ.28 շենք հ.16 հասցեում գտնվող կառույցի և դրա համար առանձնացված հողամասի օտարման համար նախատեսված գումարների վճարման համար Երևանի քաղաքապետարանի 11.09.2018թ. տրված հ.04/19920 գրությամբ սահմանված 30-օրյա ժամկետից հետո Գեղամ Վիլենի Սուքիասյանի կողմից 23.10.2018թ. նախատեսված գումարների փաստացի վճարված լինելու հանգամանքը /վճարման անդորրագրեր հ. 181023087247001 և հ.181023087521001/.
1.Լիազորել Երևանի քաղաքապետի խորհրդական Հ.Մուրադյանին՝ հիմք ընդունելով Երևան քաղաքի բյուջեի հ.900015211262 և գանձապետական հ.900015211254 հաշիվներին 23.10.2018թ. մուտքագրված համապատասխանաբար 46540 (քառասունվեց հազար հինգ հարյուր քառասուն) դրամ և 97538 (իննսունյոթ հազար հինգ հարյուր երեսունութ) դրամ գումարները վճարված լինելու հանգամանքը, 10-օրյա ժամկետում Գեղամ Վիլենի Սուքիասյանի հետ կնքել կառույցի և դրա համար առանձնացված հողամասի ուղղակի վաճառքի պայմանագիր։  


ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                        Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ