Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3426-Ա  14.11.2018թ.

   ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 13-Ի Հ.2195-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
     

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին»  օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 18.10.2018թ. 20-ել-1126 եզրակացությունը.
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի հունիսի 13-ի «Երևանի Նորագավթի 1-ին փողոցի 5-րդ փակուղու հ.1 հասցեի բնակելի տանը կից  հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Վարսիկ Եղիշի Ղանդիլյանի իրավունքները վերականգնելու, 360.19քմ մակերեսով հողամասն ուղղակի վաճառքի միջոցով օտարելու մասին» հ.2195-Ա որոշումը լրացնել նոր՝1.1-ին կետով՝ հետևյալ բովանդակությամբ.
«1.1ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Նորագավթի 1-ին փողոցի 5-րդ փակուղու հ.1 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։»
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։


                  ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ