Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

14.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3432-Ա  14.11.2018թ.

  ԵՐԵՎԱՆԻ ՌՈՒՍԹԱՎԵԼՈՒ ՓՈՂՈՑԻ Հ.17/37 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԼԻԴԱ ԱԲԳԱՐԻ ԱՍՄԱՆԳՈՒԼՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Լիդա Աբգարի Ասմանգուլյանի (ծնված 23.10.1940թ.) դիմումը։ Երևանի Ռուսթավելու փողոցի հ.17/37 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 211.61քմ, որից 77.0քմ մակերեսով հողամասը Լիդա Աբգարի Ասմանգուլյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայական տրված՝ 10.06.2011թ. հ.2691490):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի 22.06.2018թ. հ.1-0346, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 12.09.2018թ. հ.17064 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 16.08.2018թ. հ.20-Ել-826 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Ռուսթավելու փողոցի հ.17/37 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ կետի 1, 2, 3 ենթակետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով, ՀՀ  կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի h.2387-Ն որոշմամբ.
1.Վերականգնել Երևանի Ռուսթավելու փողոցի հ.17/37 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Լիդա Աբգարի Ասմանգուլյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 77.0քմ մակերեսով հողամասին կից 134.61քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 134.61քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3. Ռուսթավելու փողոցի հ.17 հասցեի բնակելի տանը տրամադրել հասցե՝ <<Ռուսթավելու փողոց հ.17/37տուն>>։
4.ՀՀ կառավարության 15.12.2005թ. հ.2330-Ն որոշմամբ հաստատված Երևան քաղաքի գլխավոր հատակագծի հիման վրա ք.Երևան Ռուսթավելու փողոցի հ.17/37 հասցեի հողամասի նպատակային և գործառնական նշանակությունները սահմանել համապատասխանաբար՝ բնակավայրերի և բնակելի կառուցապատման։
5.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելուց երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։
6.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետի խորհրդական՝  Հ.Մուրադյանի վրա։

           
ԵՐԵՎԱՆԻ  ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                     Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ