Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

15.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3442-Ա  15.11.2018թ.

 ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿՑԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻ ՄԱՅՐԱՔԱՂԱՔ ԿԻԵՎ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հաշվի առնելով Եվրամիության «Քաղաքապետերի դաշնագիր» և «Համայնքի ղեկավարներ հանուն տնտեսական զարգացման» նախաձեռնությունների շրջանակում ստացված հրավերը՝ Ուկրաինայի Կիև քաղաքում կազմակերպվելիք արևելյան գործընկերության երկրների՝ ԵՄ ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերի ղեկավարների հանդիպմանը մասնակցելու նպատակով և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 209-րդ հոդվածով.
1.Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի զարգացման և ներդրումային ծրագրերի վարչության պետ Տիգրան Սարգսյանին`  2018 թվականի նոյեմբերի 21-ից  23-ը գործուղել Ուկրաինայի մայրաքաղաք Կիև:
2.Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված բոլոր ծախսերն իրականացվում են հրավիրող կողմի միջոցների հաշվին` բացառությամբ օրապահիկի, որը կատարվում է  Երևան քաղաքի 2018 թվականի բյուջեի միջոցների հաշվին:


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                          Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ