Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

20.11.2018

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ
 ՈՐՈՇՈՒՄ

  3458-Ա  20.11.2018թ.
 
  ԳՅՈՒԼԲԵՆԿՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.30 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ, ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ <<ՍԻՍ ՊԼԱԶԱ>> ՍՊԸ-ԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՍԱՀՄԱՆՆԵՐԸ ՎԵՐԱՃՇՏԵԼՈՒ, ՀԱՏԱԿԱԳԻԾ ԹՈՂԱՐԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ  


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել «ՍԻՍ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ի լիազորված անձ Ա.Մակարյանի գրությունը՝  Գյուլբենկյան փողոցի հ.30 հասցեում գտնվող, սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող 2297.0քմ մակերեսով  հողամասի սահմանները վերաճշտելու, հատակագիծ թողարկելու մասին։
Հարցի քննարկման համար հիմք են հանդիսացել անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.19052017-01-0153 վկայականը և նշված տարածքի նոր ճշգրտված տեղագրական հանույթը, համաձայն որի հողամասի մակերեսը /վերաճշտված ուրվագծով/ փաստացի ենթարկվել է մասնակի ուրվագծային փոփոխության, սակայն պահպանել է վկայականում ամրագրված 2297.0քմ մակերեսը։
Քննարկվող հողամասն ընդգրկված չէ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում և ըստ տարածագնահատման համաձայնեցված սխեմայի գտնվում է 4-րդ գոտում /ծածկագիր՝ 01-003-109-001/։  
Ղեկավարվելով հողային օրենսգրքի 59-րդ հոդվածով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 03.09.2018թ. հ.18-06/2-58096 եզրակացությունը.
1. Սահմանել, որ Գյուլբենկյան փողոցի հ.30 հասցեում, «ՍԻՍ ՊԼԱԶԱ» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հողամասի փաստացի մակերեսը կազմում է 2297.0քմ, որի սահմանները որոշվում են սահմանված կարգով հաստատված հատակագծով`չեղյալ համարելով նախկինում թողարկվածը` չեղյալ համարելով նախկինում թողարկվածը:
2. ՀՀ կառավարության 2005թ. դեկտեմբերի 15-ի հ.2330-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի համաձայն՝ Գյուլբենկյան փողոցի հ.30 հասցեում գտնվող 2297.0քմ մակերեսով հողամասի նպատակային /կատեգորիան/ նշանակությունը սահմանել բնակավայրերի, իսկ գործառնական նշանակությունը՝ Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի հ.1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 24-րդ կետի 3-րդ ենթակետի համաձայն /օգտագործման նպատակը/՝ հասարակական կառուցապատման:
3. Սույն որոշումից ծագող իրավունքը ենթակա է պետական գրանցման անշարժ գույքի պետական ռեգիստրի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝  Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա  ժամկետում։
5.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքա-շինության, անշարժ գույքի կառավարման վարչությունների պետերի  վրա:    
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։


ԵՐԵՎԱՆԻ   ՔԱՂԱՔԱՊԵՏ                                              Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ