Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3460-Ա 04.11.2020թ.


ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ, ԱՅԳԵՁՈՐԻ ՓՈՂՈՑ Հ.47/1 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲԱԺՆԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԲԱՂԴԱՍԱՐ ԿԱՐՈՅԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԵՎ ՎԵՐԺԻՆԵ ԿԱՐՈՅԻ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՆՔՆԱԿԱՄ ԻՐԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 8.1-ին, 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ՝ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 24.09.2020թ. տրված հ.18-06/O-485 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով բաժնային սեփականատերերի վերաբերյալ ՀՀ կադաստրի կոմիտեի կողմից 09.09.2020թ. տրված հ.ԱՏ-09092020-01-0635 տեղեկանքը, բաժնային սեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին “ՀԼ Գրուպ” ՍՊԸ-ի կողմից 10.09.2020թ. տրված եզրակացությունը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց՝ Բաղդասար Կարոյի Կարապետյանի և Վերժինե Կարոյի Կարապետյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (15.09.2020թ. հ.Բ-3797).
1. Երևան, Արաբկիր, Այգեձորի փողոց հ.47/1 հասցեում ընդհանուր բաժնային սեփականություն (սեփականության իրավունքի գրանցման 17.12.2015թ. տրված հ.17122015-01-0070 վկայական) հանդիսացող հողամասում քաղաքացիներ Բաղդասար Կարոյի Կարապետյանի և Վերժինե Կարոյի Կարապետյանի կողմից ինքնակամ իրականացված 87.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի տուն), ինքնակամ բացված պատուհանը 1 /մեկ/ հատ և ինքնակամ դռան բացվածքը 1 /մեկ/ հատ ճանաչել օրինական։
2. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
3. Սահմանել, որ կառույցն իրականացրած անձինք.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարեն Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 574080 (հինգ հարյուր յոթանասունչորս հազար ութսուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իրենց միջոցների հաշվին պետք է վճարեն կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
4. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
7. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ