Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3464-Ա 04.11.2020թ.


ԵՐԵՎԱՆ, ԱՐԱԲԿԻՐ ԲԱՂՐԱՄՅԱՆ ՊՈՂՈՏԱ Հ.46 ՇԵՆՔԻ Հ.1/1 ԲՆԱԿԱՐԱՆ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԱՆԻ ԱԲՐԱՀԱՄԻ ՔԱԹԱԲՅԱՆԻ ԵՎ ԱՎԵՏ ՎԱՐԴԳԵՍՒ ԲԱՐՍԵՂՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԱՌՈՒՅՑԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 24.08.2020թ. տրված հ.18-06/ԲՕ-98 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ՄԵԳԱՄԵՏՐ» ՍՊԸ-ի կողմից 27.07.2020թ. տրված շինությունների բնութագիրը, ՀՀ կառավարության կադաստրի կոմիտեի 11.05.2020թ. տրված հ.ԱՏ-11052020-01-0249 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձանց դիմումները (27.07.2020թ. հ.Բ-2906, 10.08.2020թ. հ.Բ-3145).
1. Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշմամբ Երևան, Արաբկիր Բաղրամյան պողոտա հ.46 շենքի հ.1/1 բնակարան հասցեի բնակարանը առանց ճարտարապետահատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների սահմանել որպես հասարակական՝ «ՀՀՇՆ 30-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով:
2. Հանձնարարել Երևանի Արաբկիր վարչական շրջանի ղեկավարին Երևան, Արաբկիր Բաղրամյան պողոտա հ.46 շենքի հ.1/1 բնակարան հասցեն հաշվառել որպես հասարակական նշանակության և ընդգրկել ոչ բնակելի ֆոնդում:
3. Երևան, Արաբկիր Բաղրամյան պողոտա հ.46 շենքի հ.1/1 բնակարան հասցեում՝ քաղաքացիներ Անի Աբրահամի Քաթաբյանի և Ավետ Վարդգեսի Բարսեղյանի կողմից ինքնակամ բացված դուռը 1/մեկ/ հատ (սեփականության իրավունքի գրանցման 23.08.2019թ. տրված հ.23082019-01-0273 վկայական) ճանաչել օրինական։
4. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
5. Սահմանել, որ կառույցն իրականացրած անիը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 6400 (վեց հազար չորս հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
6. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
7. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
8. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
9. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                     Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ