Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3466-Ա 04.11.2020թ.


ԵՐԵՎԱՆ, ԿԵՆՏՐՈՆ ԱՄԻՐՅԱՆ ՓՈՂՈՑ Հ.4/5 ՇԵՆՔԻ Հ.4 ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐ ԳՈՒՐԳԵՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԵՎ ՀԵՐՄԻՆԵ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԳԱԲՐԻԵԼՅԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 26-րդ և 28-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12–ի հ.5299-Ա որոշումը, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 23.09.2020թ. տրված հ.18-06/ԲՕ-118 մասնագիտական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «Ռուստամ Մաթևոսյան» Ա/Ձ-ի կողմից 12.08.2020թ. տրված շինությունների բնութագիրը, ՀՀ կառավարության կադաստրի կոմիտեի 31.08.2020թ. տրված հ.ԱՏ-31082020-01-0277 տեղեկանքը, համասեփականատերերի կողմից տրված գրավոր համաձայնությունները, ինչպես նաև Գուրգեն Գաբրիելյանի և Հերմինե Գաբրիելյանի՝ ի դեմս ներկայացուցչի դիմումը (31.08.2020թ. հ.Ն-1574).
1. Երևանի քաղաքապետի 2018 թվականի հուլիսի 4-ի «Ամիրյան փողոց հ.4/5 շենքի հ.4 տարածքում՝ քաղաքացիներ Գուրգեն և Հերմինե Գաբրիելյանների կողմից կատարված ինքնակամ կառույցն օրինականացնելու մասին» հ.2469-Ա որոշման /այսուհետ՝ Որոշում/ 3-րդ կետի 1-ին ենթակետով և 4-րդ կետով սահմանված 60-օրյա ժամկետում օրինականացման վճարը չվճարելու հետևանքով Որոշումն` համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածի 2-րդ մասի, համարվում է ուժը կորցրած:
2. Երևան, Կենտրոն Ամիրյան փողոց հ.4/5 շենքի հ.4 տարածք հասցեում՝ քաղաքացիներ Գուրգեն Հարությունի Գաբրիելյանի և Հերմինե Հարությունի Գաբրիելյանի կողմից ինքնակամ իրականացրած 10.0 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (հասարակական /աստիճանավանդակ/), ինքնակամ բացված դռները 10 /տաս/ հատ և պատուհանները 5 /հինգ/ հատ (սեփականության իրավունքի գրանցման 02.02.2015թ. տրված հ.02022015-01-0043 վկայական) ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը,
2) կառույցը կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ կառույցն իրականացրած անիը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 350000 (երեք հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը,
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը,
3) Սահմանել, որ սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում, նշված ինքնակամ կառույցը ենթակա չէ պետական գրանցման, իսկ սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                   Հ. ՄԱՐՈՒԹՅԱՆ