Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

04.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3467-Ա 04.11.2020թ.


ԵՐԵՎԱՆ, ԷՐԵԲՈՒՆԻ ՆՈՐ ԱՐԵՇԻ 44-ՐԴ ՓՈՂՈՑԻ Հ.71 ՀԱՍՑԵՈՒՄ՝ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՔԱՂԱՔԱՑԻ ՀԱԿՈԲ ՎԼԱԴԻՄԻՐԻ ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ՊԱՏԿԱՆՈՂ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաստատված կարգի 10-րդ և 11-րդ կետերով, հիմք ընդունելով Երևանի քաղաքապետի 2010 թվականի նոյեմբերի 12-ի հ.5299-Ա որոշումը, կառույցը քաղաքացիական օրենսգրքի 188–րդ հոդվածի 5-րդ մասով սահմանված օրինականացման պայմաններին համապատասխանելու վերաբերյալ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության կողմից 02.10.2020թ. տրված հ.18-06/Օ-525 մասնագիտական եզրակացությունը, «ԲԱԲԱՅԱՆ-ԼԱՏ ՆԱԽԱԳԻԾ» ՍՊԸ-ի կողմից 30.09.2020թ. տրված տեխնիկական դրական եզրակացությունը, հաշվի առնելով ինքնակամ կառույցների արտաքին չափերի մասին «ԴԱ-ԴԷ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի կողմից 11.09.2020թ. տրված տեղեկանքը, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած անձի դիմումը (15.09.2020թ. հ.Հ-8981).
1. Ուժը կորցրած ճանաչել Երևանի Էրեբունի վարչական շրջանի ղեկավարի 25.04.2019թ. հ.24/6-Հ-3550 համաձայնեցված նախագիծը, 20.03.2019թ. հ.15 ճարտարապետահատակագծային առաջադրանքը և 25.04.2019թ. տրված հ.27 շինարարության թույլտվությունը։
2. Երևան, Էրեբունի Նոր Արեշի 44-րդ փողոցի հ.71 հասցեում՝ սեփականության իրավունքով (սեփականության իրավունքի գրանցման 27.02.2019թ. տրված հ.27022019-01-0219 վկայական) քաղաքացի Հակոբ Վլադիմիրի Հակոբյանին պատկանող հողամասում ինքնակամ իրականացրած 369.7 քառ.մետր ընդհանուր մակերեսով կառույցը (բնակելի շինություններ) ճանաչել օրինական։
3. Ընդունել ի գիտություն, որ.
1) կառույցի պահպանումը չի խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը կամ վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը.
2) շինությունը կառուցված չէ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, կամ կառուցված չէ քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք։
4. Սահմանել, որ հողամասի սեփականատերը.
1) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում, Երևան քաղաքի բյուջեի N900015211247 հաշվին պետք է վճարի Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18–ի հ.912-Ն որոշմամբ հաշվարկված 1183040 (մեկ միլիոն մեկ հարյուր ութսուներեք հազար քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ օրինականացման վճարը.
2) իր միջոցների հաշվին պետք է վճարի կառույցի գույքային իրավունքների պետական գրանցման հետ կապված վճարներն ու տուրքերը։
3) սույն որոշման ընդունման օրվանից 60-օրյա ժամկետում օրինականացման համար սահմանված վճարումը չկատարելու դեպքում սույն որոշումը համարվում է ուժը կորցրած։
5. Սույն որոշումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ենթակա է պետական գրանցման։
6. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով` Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` երկամսյա ժամկետում:
7. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
8. Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                            Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ