Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


352-Ա 19.02.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի Հ.1868-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ



Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ հոդվածով, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության
և քաղաքաշինության վարչության 22.10.2020թ. 20-ել-Վ-2105 եզրակացությունը, քաղաքացու դիմումը.
1.Երևանի քաղաքապետի 2020 թվականի հունիսի 16-ի «Երևանի Տիմիրյազևի փողոցի հ․40 հասցեի բնակելի տանը կից հողամասի և շենք-շինությունների նկատմամբ Հրանտ Մարտիրոսի Սողբատյանի իրավունքները վերականգնելու մասին» հ.1868-Ա որոշման նախաբանում, <<620,95>> թիվը փոխարինել <<643,1>> թվով, 1-ին կետում <<230,95>> թիվը փոխարինել <<253,1>> թվով։
2.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկու ամսվա ընթացքում կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ երկամսյա ժամկետում։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                        Հ․ՄԱՐՈՒԹՅԱՆ