Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


354-Ա 19.02.2021թ.

 

ԵՐԵՎԱՆԻ ՄՈՒՐԱՑԱՆԻ ՓՈՂՈՑԻ Հ.158 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԳԱԳԻԿ ԳԵՎՈՐԳԻ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Գագիկ Գևորգի Հարությունյանի (ծնված 30.08.1948թ.) դիմումը։ Երևանի Մուրացանի փողոցի հ.158 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 300.73քմ, որից 256.0քմ մակերեսով հողամասը Գագիկ Գևորգի Հարությունյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայական տրված՝ 25.07.2018թ. հ.25072018-01-0103):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 29.06.2020թ. հ.01-0961, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 31.07.2020թ. հ.8989 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.02.2021թ. հ.20-Ել-Հ-4413 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Մուրացանի փողոցի հ.158 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Մուրացանի փողոցի հ.158 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Գագիկ Գևորգի Հարությունյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 256.0քմ մակերեսով հողամասին կից 44.73քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 44.73քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ