Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


355-Ա 19.02.2021թ.

 


ԵՐԵՎԱՆԻ ԱՂԲՅՈՒՐ ՍԵՐՈԲԻ ՓՈՂՈՑԻ Հ.10/2 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ԵՎ ՇԵՆՔ-ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԿԱՐԼԵՆ ԳԱԳԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ, ԱՐԱՄ ԳԱԳԻԿԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Կարլեն Գագիկի Հովհաննիսյանի (ծնված 13.08.1960թ.),Արամ Գագիկի Հովհաննիսյանի(ծնված 19.08.1963թ.)դիմումը։ Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի հ.10/2 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 348.78քմ, որից 325.37քմ մակերեսով հողամասը Կարլեն Գագիկի Հովհաննիսյանին, Արամ Գագիկի Հովհաննիսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է(վկայականներ տրված՝ 28.11.2019թ. հ.28112019-01-0496, 23.01.2020թ. հ.23012020-01-0136, 24.01.2020թ. հ.24012020-01-0238):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 09.03.2020թ. հ.01-0672, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 29.07.2020թ. հ.8997 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.02.2021թ. հ.20-Ել-Հ-4210 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի հ.10/2 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1.Վերականգնել Երևանի Աղբյուր Սերոբի փողոցի հ.10/2 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Կարլեն Գագիկի Հովհաննիսյանի, Արամ Գագիկի Հովհաննիսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 325.37քմ մակերեսով հողամասին կից 23.41քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրանց սեփականության իրավունքը 23.41քմ մակերեսով հողամասի և դրա վրա գտնվող շենք-շինությունների նկատմամբ։
2.Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։ 

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։
5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                         Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ