Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.02.2021

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


356-Ա 19.02.2021թ.


ԵՐԵՎԱՆԻ ԿՈՄԻՏԱՍԻ ՊՈՂՈՏԱՅԻ 1-ԻՆ ՆՐԲԱՆՑՔԻ Հ.24 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԵԼԻ ՏԱՆԸ ԿԻՑ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ԺԻՐԱՅՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆԻ ԹՈՐՈՍՅԱՆԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել Ժիրայր Հարությունի Թորոսյանի (ծնված 29.05.1958թ.)դիմումը։ Երևանի Կոմիտասի պողոտայի 1-ին նրբանցքի հ.24 հասցեում ընդհանուր հողամասի մակերեսը փաստացի կազմում է 315.0քմ, (որից 3.2քմ մակերեսով հողամասն ընդհանուր բաժնային սեփականություն է, 119.7քմ մակերեսով հողամասն ընդհանուր բաժնային սեփականություն է Կորյուն Ղումաշյանի հետ), որից 280.9քմ մակերեսով հողամասը Ժիրայր Հարությունի Թորոսյանին սեփականության իրավունքով պատկանող հողամասն է (վկայականներ տրված՝ 25.10.2010թ. հ.2762949, 30.01.2017թ. հ.30012017-01-0021):
Հաշվի առնելով, որ բնակելի տունը կառուցվել է մինչև 2001 թվականը, ՀՀ կադաստրի կոմիտեի 08.09.2020թ հ.01-0715, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ի 28.09.2020թ. հ.11950 գրությունները, Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 05.02.2021թ. հ.20-Ել-Թ-1115 եզրակացությունը, համաձայն որի Երևանի Կոմիտասի պողոտայի 1-ին նրբանցքի հ.24 տան զբաղեցրած և դրա սպասարկման համար անհրաժեշտ հողամասը համապատասխանում է հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասի 1, 2, 3 կետերով սահմանված պահանջներին և ընդգրկված չէ նույն օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով <<Իրավունք հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին>> օրենքի 2-րդ հոդվածով.
1. Վերականգնել Երևանի Կոմիտասի պողոտայի 1-ին նրբանցքի հ.24 հասցեում գտնվող գույքային միավորների նկատմամբ Ժիրայր Հարությունի Թորոսյանի սեփականության իրավունքը բնակելի տան զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ օրինական 280.9քմ մակերեսով հողամասին կից 34.1քմ մակերեսով հողամասի չափով՝ ճանաչելով նրա սեփականության իրավունքը 34.1քմ մակերեսով հողամասի նկատմամբ։
2. Հողամասի սահմանները որոշվում են Երևանի քաղաքապետի կողմից հաստատված հատակագծով։
3.Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով՝ Հայաստանի Հանրապետության վարչական դատարան՝ դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում։

4.Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության պետի վրա։

5.Որոշման կատարման հսկողությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարի վրա։

 

 

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ                                                                                  Հ.ՄԱՐՈՒԹՅԱՆ