Քաղաքապետի որոշումներ

Պահոց

ՔԱՂԱՔԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ

19.11.2020

ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ


3598-Ա 19.11.2020թ.


Հ.ԹԵՎՈՍՅԱՆ ՓՈՂՈՑԻ Հ.3/1 ՇԵՆՔԻ Հ.8/6 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ
ՏԱՐԱԾՔԻ ԳՈՐԾԱՌԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ԲՆԱԿԵԼԻ
ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ


Վարչական ակտի ընդունման համար հիմք է հանդիսացել Էդվարդ և Ժուլետա Ղարիբյանների համատեղ դիմումը՝ Հ.Թևոսյան փողոցի հ.3/1 շենքի հ.8/6 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով իրենց պատկանող` 31.3քմ մակերեսով տարածքի (անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման հ.10072018-01-0230 վկայական) գործառական նշանակությունը բնակելի սահմանելու և բնակելի ֆոնդում ընդգրկելու մասին.
Ղեկավարվելով «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 49-րդ հոդվածով, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» օրենքի 3-րդ, 53-րդ, 59-րդ և 60-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի փետրվարի 2-ի հ.88 որոշման հ.1 հավելվածի 7-րդ կետով, ՀՀ կառավարության 2017թ. հունիսի 29-ի հ.757-Ն որոշման հ.1 հավելվածի 2-րդ կետով, Երևան քաղաքի ավագանու 2019թ. մայիսի 22-ի հ.99-Ա որոշմամբ, հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության 04.11.2020թ. հ.18-08/1-Ղ-2931 եզրակացությունը.
1. Հ.Թևոսյան փողոցի հ.3/1 շենքի հ.8/6 հասցեում գտնվող, ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով Էդվարդ և Ժուլետա Ղարիբյաններին պատկանող՝ 31.3քմ մակերեսով տարածքի գործառական նշանակությունն, առանց ճարտարապետա-հատակագծային առաջադրանքի և նախագծային փոփոխությունների, ընդգրկել բնակելի ֆոնդում որպես բնակարան /«ՀՀՇՆ 31-01-2014» պահանջներին չհակասելու պայմանով/։
2. Հանձնարարել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման վարչության պետին և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարին՝ սույն որոշման 1-ին կետում նշված տարածքը հաշվառել որպես բնակարան:
3. Ընդունել ի գիտություն, որ սույն որոշմամբ սահմանված տարածքի գործառական նշանակության փոփոխությունը ենթակա է պետական գրանցման` կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:
4. Որոշումն ուժի մեջ է մտնում այն ստանալու հաջորդ օրը:
5. Սույն որոշումը կարող է վարչական կարգով բողոքարկվել Երևանի քաղաքապետին կամ դատական կարգով Հայաստանի Հանրապետության վարչական դատարան` դրա ուժի մեջ մտնելու օրվանից երկամսյա ժամկետում:
6. Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի անշարժ գույքի կառավարման, ճարտարապետության և քաղաքաշինության վարչությունների պետերի և Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի վրա։
7. Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարը։

 


ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԻ
ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                                                       ՀՐ.ՍԱՐԳՍՅԱՆ